Սա այն է, ինչը պետք է իմանալ 2018-ի հեղափոխության «արդյունքերի» մասին․ Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ։ Երկու օր առաջ էլ սպանվել էր քրեական հայտնի հեղինակության եղբայրը։
Սրանց գովերգած «Նոր Հայաստանն» այլևս դարձել է օտարի առաջ խեղճացած ու կրիմինալ խրախճանքի ասպատակությանը ենթարկվող մի տարածք։
Սա այն է, ինչը պետք է իմանալ 2018-ի հեղափոխության «արդյունքերի» մասին․․․․