Վրաստանում պատվաստված քաղաքացիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել
Վրաստանում պատվաստված հիվանդների մոտ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել, ընդ որում ինչպես նրանց մոտ, որոնք անցել են իմունիզացիայի միայն առաջին փուլը, այնպես էլ նրանց, որոնք ստացել են դեղամիջոցի երկու դեղաչափերը: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:
Երկրի գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ մեկ դեղաչափը ստացած քաղաքացիների շրջանում վարակի տոկոսը կազմում է 0,8%, իսկ ամբողջությամբ պատվաստվածների շրջանում՝ 0,2-0,3%:
«Մենք միշտ ընդգծում և ասում ենք, որ պատվաստումը շատ մեծ կանխարգելիչ նշանակություն ունի: Այնուամենայնիվ, բժշկության մեջ բացարձակ ոչինչ չկա, ուստի պատվաստված անձինք նույնպես կարող են վարակվել: Մենք արդեն ունենք նման դեպքեր»,-ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Աղբյուր
Ավելին․․․