ՆԱՏՕ-ն որոշել է սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների հասանելիությունը իր շտաբ-բնակարան
Հյուսիսատլանտյան դաշինքը որոշում է կայացրել սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների հասանելիությունը Բրյուսելում գտնվող իր շտաբ-բնակարան: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանը ընդառաջ մամուլի ասուլիսում, հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին տեսակապի ձևաչափով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք անընդհատ գնահատում ենք ՆԱՏՕ-ում անվտանգության միջոցառումները: Եվ որոշել ենք սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների հասանելիությունը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան՝ հաշվի առնելով այստեղ անվտանգության միջոցառումների մեր գնահատումը»,-ասել է նա:
Ստոլտենբերգը մեկ անգամ ևս ընդգծել է, որ դաշինքը խստորեն դատապարտում է Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքը Մինսկում մայիսի 23-ին և սատարում է ՆԱՏՕ-ի երկրների արձագանքին այս իրադարձությանը:
Աղբյուր
Ավելին․․․