ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք մայիսի 27-ին գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր. Արման Թաթոյան
Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Կապի մեջ ենք նաև մեր բոլոր տղաների ընտանիքների հետ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի քննարկել ենք նաև մեր այն հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը, որոնք գերեվարվել են մայիսի 27-ից առաջ»,- գրել է Թաթոյանը:
Ավելին․․․