Այս տարի BAFTA մրցանակաբաշխության աստղերը հայտնվելու են հոլոգրամների տեսքով
Այս տարի բրիտանական կինոակադեմիայի հեռուստատեսային Virgin Media մրցանակաբաշխության (BAFTA) մասնակիցներն ու երկրպագուները քայլելու են Թուփակի, Մայքլ Ջեքսոնի և Ուիթնի Հյուսթոնի հետքերով` մրցանակաբաշխությանն ու կարմիր գորգին հայտնվելով հոլոգրամների միջոցով, հայտնում է The Guardian պարբերականը։
Հայտնի է, որ աստղերը, որոնք, կորոնավիրուսային վարակի սահմանափակումներով պայմանավորված, չեն կարողանալու ներկայանալ հունիսի 6-ին կայանալիք միջոցառմանը, ուստի կօգտվեն տեխնոլոգիական առաջընթացից`կարմիր գորգին ներկայանալով հոլոգրամի տեսքով, իսկ հաջողակ երկրպագուները հնարավորություն են ստանալու հարցեր հղել նրանց։
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել էր կորոնավիրուսային վարակի տարծման հետևանքով, կայանալու է այս տարվա հունիսի 6-ին։
Աղբյուր
Ավելին․․․