ԵՄ-ում Քովիդ-վկայագրեր կտրամադրեն երրորդ երկրների բնակիչներին
Երրորդ երկրների պատվաստված քաղաքացիները կկարողանան ԵՄ-ում Քովիդ-վկայագրեր ստանալ, համապատասխան մեխանիզմն արդեն մշակվում է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է իրավական հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:
«Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիներին, ապա եթե նրանք ժամանում են ԵՄ պատվաստման հաստատմամբ, ապա կարող են Քովիդ-վկայագրի հասանելիութուն ստանալ ԵՄ-ում, որպեսզի ճանապարհորդեն Եվրամիության տարածքում: Նման մեխանիզմը մշակվում է»,- ասել է եվրահանձնակատարը Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում:
Ռեյնդերսն ընդգծել է, որ դա հնարավոր կդառնա միայն արտաքին սահմանների բացմամբ, խոսքը դեռևս միայն Եվրամիության տարածքում զբոսաշրջության մասին է: «Մենք աշխատում ենք նաև արտասահմանյան պետությունների հետ վկայագրերի ճանաչման ուղղությամբ, այդ թվում` բազմակողմ ձևաչափերով»,- հավելել է եվրահանձնակատարը:
Աղբյուր
Ավելին․․․