Երևանում հայտնաբերվել է օտարերկրյա դեսպանի անվամբ հաշվառված՝ կեղծ համարանիշներով Toyota Corolla. Shamshyan.com
Մայիսի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից Երևանի Ճանապարհային ոստիկանության Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կա կասկածելի համարանիշներով ավտոմեքենա, որի վրա տեղադրված դիվանագիտական համարանիշները իրական չեն:
Ոստիկանները նշված ավտոմեքենան հայտնաբերել են, սակայն տևական ժամանակ, երբ ավտոմեքենային ոչ մի անձ չի մոտեցել, կասկածներն էլ ավելի են խորացել, ու համապատասխան ստուգման արդյունքում նրանց կասկածները հիմնավորվել են, որ համարանիշները կեղծ են, ինչից հետո ավտոքարշակի միջոցով տեղափոխել են Երևանի «Գայի պլաշչադկա»:
Գ. Շամշյանի տեղեկություններով, համարանիշները եղել են Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին սպասարկող մեքենայի անվամբ համարանիշներ, որոնք կեղծ են եղել: Ոստիկանությունը պարզում է Toyota-ի սեփականատիրոջ ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Ավելին․․․