ՄԱԿ-ում պատմել են, թե ինչ են սպասում Ժնևում Պուտինի ու Բայդենի հանդիպումից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ժնևում Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը, հուսով է, որ երկրների ղեկավարները կերկխոսենզենքի վերահսկման ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, այդ թվում՝ նոր պայմանագրի միջոցով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են գլխավոր քարտուղարի գրասենյակից: