Հունիսի վերջին նախատեսում ենք ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը. քաղաքապետարան
Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։ Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Խանջյան փողոցի թունելում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն:
Հունիսի վերջին նախատեսում ենք ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը:
Անվտանգ երրթևեկություն ենք մաղթում վարորդներին»,- ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:
Ավելին․․․