Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը երկարաձգել է Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
«Այսօր Խորհուրդը ևս մեկ տարով՝ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը, երկարաձգել է ԵՄ սահմանափակումները սիրիական ռեժիմի դեմ՝ երկրում քաղաքացիական բնակչության դեմ շարունակվող ճնշումների ֆոնին»,- ասվում է Բրյուսելի տարածած հաղորդագության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ ԵՄ խորհուրդը պատժամիջոցային ցանկից բացառել է հինգ մահացած անձանց: «Ներկա պահին ցանկում ընդգրկված է 283 անձ, որոնց վրա տարածվում է ինչպես ակտիվների սառեցումն, այնպես էլ ուղևությունների արգելքը: Ցանկում ներառվել է նաև 70 կազմակերպություն, որոնց վրա տարածվում է ակտիվների սառեցումը»,- ասվում է ԵՄ մեկնաբանության մեջ:
Եվրամիության պատժամիջոցները, որոնք Սիրիայի դեմ սահմանվել են 2011 թվականին, ենթադրում են նավթի արտահանման արգելք Սիրիայից, պատրաստի վառելիքի և նավթամթերքի ներկրում, ներդրումային սահմանափակումներ, ԵՄ-ում սիրիական կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակության տեխնոլոգիաների առևտրի էմբարգո:
Ավելին․․․