Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խնդիրները կարգավորել բանակցությունների ընթացքում և պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մայիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
«Կարծիքների և գնահատականների օգտակար փոխանակում է կայացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ»,- ասվում է հաղոդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է երկրներին ուղղված կոչը բոլոր ի հայտ եկող խնդիրները բանակցությունների ընթացքում խաղաղ եղանակով կարգավորելու մասին: «Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելին․․․