Ռուսաստանը թույլտվություն չի տվել Austrian Airlines-ին, Բելառուսը շրջանցելով ժամանել Մոսկվա
Ռուսաստանը թույլտվություն չի տվել Austrian Airlines-ին, Բելառուսը շրջանցելով ժամանել Մոսկվա։ Այս մասին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության։ Ըստ հաղորդման, ավստրիական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքներ իրականացնել Բելառուսի տարածքով՝ Ryanair-ի միջադեպից հետո՝ համաձայն ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության ցուցման։ Սրանով պայմանավորված էլ, դեպի Ռուսաստան թռիչքները ընկերությունը ստիպված է եղել որոշակի փոփոխությունների ենթարկել։ Ռուսական իշխանությունները, սակայն, պարզվում է, որ չեն թույլատրում Բելառուսի տարածքի շրջանցումով թռիչքներ իրականացնող ընկերությունների օդանավների ժամանումը Մոսկվա։