ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Դոնբասում լարվածության աճի մասին
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է Դոնբասում լարվածության աճի, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցով գտնվում է Ուկրաինայում, որտեղ հանդիպումներ է անցկացնում ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նախատեսում է նաև այցելել Դոնբաս: