ՀԱՊԿ-ը պատասխանել է կազմակերպության հասցեին Փաշինյանի քննադատությանը
Նիկոլ Փաշինյանի ՝ հանրապետության խորհրդարանական ժամին հնչեցրած ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունները հաշվի են առնվել, շարունակվում են խորհրդակցությունների անցկացման աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները հաշվի են առնվել: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականներին համապատասխան աշխատանքը շարունակվում է», -ասել է Զայնետդինովը:
Զայնետդինովը հիշեցրել է նաև, որ երեքշաբթի օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցառումներ, առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաև սահմանազատում և սահմանագծում՝ պետական սահմանի այս հատվածում: