Վանաձորում իշխող մեծամասնության պատճառով նիստերը շարունակում են չկայանալ. հայտնում է Քրիստ Մարուքյանը
ԼՀԿ խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում այսօր երկրորդ անգամ չկայացավ Վանաձոր համայնքի ավագանու նիստը, քանի որ առավելապես իշխող մեծամասնության կողմից ձևավորված օրակարգով հենց իշխող մեծամասնության ավագանու անդամներն ալարում են ներկայանալ նիստերին։
Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ իր հաշվին չի կարող ապահովվել քվորում՝ իշխող մեծամասնության օրակարգը կյանքի կոչելու համար։