Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ Գևորգյան«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Մոսկվա-Բաքու գրոհը Հայաստանի դեմ սաստկանում է. Նոր հրահանգ Կրեմլից

Լավրովի Երեւան ու Բաքու կատարած այցերին հետեւեց Բաքվի զինված ներխուժումը «ՀԱՊԿ կանոնադրական տարածք», իսկ երեկվա «եղբայրական ծամածռություններից» հետո Բաքուն արդեն կրակեց եւ սպանեց հայ զինծառայողի, փորձելով առաջանալ ՀՀ խորք:

Մոսկվան սաստկացնում է ընդհանուր գրոհը իր պրոքսի-գործիքի՝ Բաքվի միջոցով: Բաքվի ներխուժումների ուղղությունները համընկնում են Հայաստանի մասնատման Լավրովի ընդլայնված պլանին: Լրագիրը հետեւողական անդրադառնում է դրան, այդ թվում՝ ծրագրի իրականացման տեխնոլոգիային: Ընտրվել է լարվածության օջախների առաջացումը եւ դրանց հետագա ռուսական «խաղաղացումը»: Օջախների շուրջ տեղակայվող հենակետերը կազմելու են Արարատից դեպի Վայոց ձոր, այնուհետեւ Սյունիք, Գեղարքունիք եւ Տավուշ ձգվող ռուսական ճակատային գիծը:

Սահմանազատման, կապուղիների ապաշրջափակման քողի տակ իրականացվում է արտաքին աշխարհից Հայաստանի մեկուսացումը, հաղորդակցությունների ու տնտեսության վերահսկողությունը, բանակի ենթարկումը, հանրության հավաքական հոգեբանության խեղումը ներքին ռուսանպաստ ու արտաքին սանձարձակ քարոզչությամբ: Վերջին օրերին հայկական բանակում կտրուկ ավելացել է մահացու ելքով միջադեպերի քանակը, ինչն անկասկած պատահական չէ: Աղերսներ են առաջանում 1920-ի ամռանը բոլշեւիկյան ագենտուրայի հայկական բանակը կազմալուծող գործողությունների հետ:

Մոսկվան ու Բաքուն շտապում են՝ Հայաստանի շահերի շուրջ միջազգային աճող պահանջների եւ Արցախի խնդիրը Մինսկի խմբի ձեւաչափում լուծելու պնդումների, եռակողմ հայտարարությունները չընդունելու ֆոնին: Այսօրվա գրոհը Շորժայի ուղղությամբ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց Իրանի պատվիրակությունը եւ Երեւանին առաջարկներ արեց Հյուսիս-հարավ նախագծի, մայրուղու կառուցման եւ հարավում համատեղ ծրագրերի մասին:

Հայաստանի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին զուգահեռ, ռուսական քաղաքականությունն արդարացնելու քարոզչական թեզերն ավելի ու ավելի անհեթեթ են դառնում: Եռակողմ հերթական փաստաթղթի կապակցությամբ Կրեմլի խոսնակի նյարդային «սլիվից» հետո նոր թեզ է դրվել շրջանառության մեջ, որի էությունն այն է, իբր Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունները փաստի առաջ են դնում Ռուսաստանին, որ Ռուսաստանը գործում է Հայաստանի կառավարության որոշումների շրջանակում: Այսինքն, Ռուսաստանի նախագահ Պուտինը չէ, որ գրել է եռակողմ հայտարարությունները, նա չէ ճնշել ՀՀ ղեկավարությանը, կապ չունի հետպատերազմյա «կարգավորումների» հետ, ստիպված Ռուսաստանի շահերի ու իր պլանների դեմ է գնում եւ այլն, եւ այլն: Եւ սա այն դեպքում, երբ ՌԴ առաջին դեմքերն են Բաքվին երաշխավորում «ադրբեջանին» Արցախի պատկանելության անփոփոխությունը, Հայաստանի սահմանների անպաշտպանությունը եւ այլ բոնուսներ:

ՀՀ ԱԺ նախագահը կոչ է անում համբերատար սպասել ՀԱՊԿ խորհրդակցություններին ու լավատես լինել, ՀՀ նախագահը միջազգային հանրությունից պահանջում է ավելի կոշտ լինել Բաքվի դեմ, Նիկոլ Փաշինյանը 100 տոկոս հայանպաստ թղթերից է խոսում: Իսկ ի՞նչն է խանգարում դիմել ՄԱԿ ԱԽ, ԵԱՀԿ Մինսկի խումբ: Իսկ Ռուսաստանի՞ն ինչն է խանգարում, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի հանդեպ պայմանագրային հստակ պարտավորություն ունեցող երկիր, խնդիրները տեղափոխել այդ ատյաններ, եթե չի կարողանում դիմակայել Նիկոլի ու Ալիեւի «սեպարատ» առասպելական նախաձեռնություններին: