Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման: Նա մայիսի 24-ին եղել է Բաքվում, այնտեղ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, լսել է նրանց պահանջները և այժմ Երևանում դրանք ներկայացնելու է ՀՀ ՊՆ ղեկավարությանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար: Ռուսական միջնորդությամբ փորձում են կանխել հետագա լարումը և խաղաղ կարգավորել խնդիրը: Այս մասին գրում է Hraparak.am-ը:
«Մեր տեղեկություններով, հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ: Բանակցությունների ընթացքի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Վստահ ենք, որ լուրի հրապարակումից հետո, «ավանդույթի համաձայն», հայտարարություն կտարածեն»,-գրում է լրատվամիջոցը: