Երբ Փաշինյանի դեմը կանգնած լինի լավ տեղեկացված քաղաքական գործիչ, նա բառի բուն իմաստով վերջնականապես քանդվելու է․ Ֆարմանյան
2018 թ. մայիսի 8-ից սկսած Նիկոլ Փաշինյանին ոչ ոք դեմ առ դեմ ուղիղ եթերում սուր հարցեր չի տվել, նրա հետ չի բանավիճել: Ո՛չ որևէ հարցազրուցավար, ո՛չ որևէ պատգամավոր: Ոչ մեկը: Նա մինչ օրս միշտ մենախոսել է իրեն ձեռնտու պայմաններով՝ ֆեյսբուքում, պառլամենտում, կառավարության նիստերին, վախվորած հարցազրույցներում, որոշ լրագրողների մեկ առանձին սուր հարցից փախչելով և այլն: Իսկ շատ քաղաքացիներ, որոնք այդքան էլ լավ տեղեկացված չեն, հնարավորություն չեն ունեցել փաստացի համեմատության մեջ տեսնելու, գնահատելու նրա դատարկությունն ու բացահայտելու նրա խաբեբա էությունը:
Առաջին իսկ առիթի դեպքում, երբ դեմը կանգնած լինի լավ տեղեկացված քաղաքացի, քաղաքական գործիչ կամ սուր ու անկաշկանդ հարցազրուցավար, նա հարյուր հազարավորների աչքի առաջ բառի բուն իմաստով վերջնականապես քանդվելու է:
Սամվել Ֆարմանյան