Թուրքիայում 49 մարդ է ձերբակալվել ՔԱԿ-ի հետ ենթադրյալ կապերի համար
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 49 մարդու, այդ թվում` քրդամետ կուսակցությունների տարածաշրջանային ղեկավարների՝ Թուրքիայում անօրինական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ ենթադրյալ կապերի համար, հայտնում է Ahval թերթը։
Նրանց թվում են նաև հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք աշխատանքներ են տանում Թուրքիայի իշխանությունների և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» միջև տարիների հակամարտության ընթացքում բռնի կերպով անհետացածների և հարզատներ կորցրած ընտանիքների հետ։
Մեկ այլ հետաքննության շրջանակում ձերբակալվել է ևս 34 մարդ, որոնցից 29-ն արդեն կալանավորվել է՝ ներառյալ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության» նախկին նահանգային և շրջանային ղեկավարները։