4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Մայիսի 24-ին սեյսմոլոգները 4,3 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Անդրբայկայլյան երկրամասի Նովայա Չարա կայարանի մերձակայքում, որտեղով անցնում է Բայկալ – Ամուր մայրուղին (ԲԱՄ):
Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալյան մասնաճյուղի կայքում:
Երկրաշրաժը գրանցվել է տեղական ժամանակով 01:32-ին (Երեւանի ժամանակով 20:32-ին), էպիկենտրոնը գտնվել է Նովայա Չարայից 8 կիլոմետր դեպի հարավ – արեւելք:
Օպերատիվ տվյալներով՝ ցնցումներ են զգանցվել Ուդոկան եւ Նովայա Չարա ավաններում, ենթակառուցվածի վնասվածքների մասին տվյալներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: