Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում. ուժեղ քամին ամբողջությամբ պոկել է Արտաշար գյուղի դպրոցի տանիքը, տապալել ծառեր և էլեկտրասյուներ
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում Արտաշար գյուղում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում, փոթորկի հետևանքով գյուղի միջնակարգ երկահարկանի դպրոցի տանիքը ամբողջովին պոկվել ու մոտ 150 մետր շպրտվել է՝ վնասելով նաև բնակելի շենքի տանիքը, բնակչի գոմը:
Ուժգին քամու հետևանքով տապալվել են նաև էլեկտրասյուներն ու կտրվել էլեկտրալարերը:
Գյուղն ամբողջովին հոսանքազրկված է: