Փարիզում Ազնավուրի 97-ամյակին բացվել է նրա կիսանդրին. միջոցառմանը ներկա է եղել նաև Փարիզի քաղաքապետը
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիսավոր արարողությամբ բացվել է նրա կիսանդրին:
«Փարիզի և բոլոր մարդկանց համար սա շատ կարևոր օր է։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ և մասնակցել այս արարողությանն ու բացել Շառլ Ազնավուրի կիսանդրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հաղորդում է «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը, միջոցառմանն այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Այս գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը: Հայրս Փարիզում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայտնի է եղել իր ողջ կյանքի ընթացքում, նա միշտ շարունակել է մնալ որպես ֆրանսիական կուլտուրայի դեսպան»,- նշել է Շանսոնյեի որդին, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, ինչպես նաև Նիկոլյայի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը