Արտաքին գործերի նախարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ասած փաստաթղթի մասին, որը պատրաստվում է ստորագրել
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հաստատեց Հայաստանի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթի մասին տեղեկությունները, որի մասին երեկ բարձրաձայնեց Միքայել Մինասյանը:
Փաշինյանը նշեց, որ դա աշխատանքային փաստաթուղթ է, որն ինքը ստորագրելու է՝ միաժամանակ որևէ կոնկրետ բան չասելով դրա բովանդակության մասին:
Analitik.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԳՆ-ից՝ արդյո՞ք ԱԳՆ-ն տեղյակ է փաստաթղթի մասին, արդյո՞ք տեղյակ է բովանդակության մասին: Ինչ տեսակետ ունի ԱԳՆ-ն: Եթե նախարարությունը տեղյակ է բովանդակությանը, ի՞նչ տեղեկատվություն կարող է փոխանցել:
«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: