Հանեք ձեր մեջից չարությունը
Շուրջ հիսուն լրատվամիջոց լուսաբանել է այդ միջոցառումը, և անհասկանալի է, թե ինչու հենց իշխանական մեդիան տիրաժավորեց այդ սղված կապակցությունը, ինչո՞ ւ այդ մարդիկ հենց դա նկատեցին, չեն նկատո՞ւմ, որ ոմանք ճարտար խոսում են, և նույնքան ճարտար կործանում են այս երկիրը: Համենայն դեպս, Արզաքանցյանը երբեք չի ասել՝ հիսուն զոհ այս կողմ, հիսուն զոհ այն կողմ, որովհետև ամեն զինվորի կյանք, ամեն նահատակված զինվորի անուն բարձրագույն արժեք է։
Հանեք ձեր մեջից այդ չարությունը, մարդը ոչ մեկի մասին չի բամբասում, չի վատաբանում, սև ու սպիտակի չի բաժանում, իր գործն է անում, ո՛չ ձեր հացին է, ո՛չ ձեր ջրին: Հերիք է չարախոսեք, մենք եկել ենք ծառայելու և գործելու հանուն Հայաստանի Հանրապետության