Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել
Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման և սահմանագծման համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Այնտեղ ո՛չ մի կրակոց չի արձակվել, ո՛չ մի բախում չի եղել։ Նստել են, սկսել են հանգիստ պայմանավորվել, թե ինչպես լիցքաթափեն իրավիճակը։
Մեզ խնդրել են աջակցել, մեր զինվորականներն էլ աջակցություն են ցուցաբերել, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում այդ ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում զգացմունքները սրելու համար»,-ասել է Լավրովը Սիերա Լեոնեի արտգործնախարար Դևիդ Ջոն Ֆրենսիսի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ: