Արմեն Հովհաննիսյանը կփոխարինի Ռուստամ Բադասյանին. Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի n 628-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 628-Ա որոշման մեջ «նախարար Ռուստամ Բադասյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ: