Հրաչյա Աղաջանյանը 400 հազար դոլարանոց բնակարան ուներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը վաճառել է իր 400 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պոշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Աղաջանյանի դրամական միջոցները ի շնորհիվ բնակարանի վաճառքի էապես ավելացել են։ 2016 թ. սկզբին դեսպանը ունեցել է միայն 60 հազար եվրո իր բանկային հաշիվների վրա, սակայն արդեն տարեվերջին՝ 54 հազար 500 եվրո և 400 հազար ԱՄՆ դոլար։ Տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 50 հազար եվրո։
Նշենք, որ վերջինս դեսպանի կարգավիճակում է արդեն մոտ 6 տարի։ Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2011 թ. օգոստոսին։ Մեկ տարի անց էլ համատեղության կարգով նշանակվել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում