Չինաստանը Պաղեստինին և Իսրայելին հրավիրել է անմիջական բանակցություններ վարելու Չինաստանում
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին Պաղեստինին և Իսրայելին հրավիրել է ուղիղ բանակցություններ վարել Չինաստանում:
«Մենք վերահաստատում ենք մեր առաջարկը խաղաղության կողմնակիցներին Պաղեստինից և Իսրայելից շարունակել իրենց երկխոսությունը Չինաստանում և հրավիրում ենք երկու կողմի ներկայացուցիչներին գալ՝ անմիջական բանակցություններ վարելու»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է գործիչը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ավելի վաղ ռազմական գործողությունները Գազայի հատվածի և Իսրայելի միջև անվանել էր «սարսափելի»:
Իրավիճակն Իսրայելի և Գազայի սահմանին սրվել է մայիսի 10-ին: Իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներն Արևելյան Երուսաղեմում, որոնց համար պատճառ էր դարձել պաղեստինյան ընտանիքների վտարումը, վերաճել են պատերազմական գործողությունների: