Իսրայելն ավիահարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության գրասենյակների ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության գրասենյակների և Հան-Յունես շրջանում գտնվող թունելների ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասինհայտնում է Իսրայելի բանակը՝ նշելով, որ այդ տարածքներն օգտագործվում էին «ահաբեկչական նպատակներով»:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի թունելին Գազայի հատվածի Հան-Յունես շրջանում: Թունելում ռազմական սարքավորում է տեղակայված եղել: Բացի այդ, բանակի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայությանը պատկանող գրասենյակների ուղղությամբ, որոնք օգտագործվել են ահաբեկչական նպատակներով:
Նշվում է, որ թունելը գտնվել է մանկապարտեզի, մզկիթի և հիվանդանոցի հարևանությամբ, և ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը) նախազգուշացրել է քաղաքացիական անձանց տարհանման անհրաժեշտության մասին: