«Ֆանտաստիկ արարածներ»-ը ֆիլմաշարի դերասանը սեռական բռնության համար ազատազրկման է դատապարտվել
Շոտլանդացի դերասան Քևին Գատրին, որը «Ֆանտաստիկ արարածներ» ֆիլմաշարում կերտել է միստր Աբերնատիի դերը, սեռական բնույթի հանցագործության համար ուրբաթ երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է Deadline-ը։
Նշվում է, որ 2017 թվականին Գատրին բռնաբարել է իր 29-ամյա ծանոթուհուն։ Դերասանը սկզբում հերքել է մեղադրանքը, սակայն քննության արդյունքում մեղադրանքի իսկությունն ապացուցվել է։
Ասյօր Գլազգո քաղաքի դատարանը Գատրիին մեղավոր է ճանաչել և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար 33-ամյա դերասանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման։
Նշենք, որ Գատրին նաև նկարահանվել է «Դյունկերկ» ֆիլում, ինչպես նաև «Անգլիական խաղ» սերիալում։