Իսրայելը ևս 9000 պահեստազորայինի մոբիլիզացիա է հայտարարել
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հաստատել է ևս 9000 պահեստազորայինների մոբիլիզացիա իրականացնելու որոշումը՝ պաղեստինցիների հետ համակարտության սրման ֆոնին:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով բանակի մամուլի հաղորդագրությանը, որոշումը պայմանավորված է «օպերատիվ պահանջներով և կայացվել է անվտանգության շուրջ իրավիճակի գնահատումից հետո»:
Նախօրեին նախարարը նշել էր, որ Թել Ավիվը կշարունակի ավիահարվածներ հասցնել պաղեստինյան խմբավորումների դիրքերի ուղղությամբ, քանի դեռ լիակատար լռություն չի հաստատվել:
Ավելին․․․