106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց գործող դերասանը
106 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Նորման Լլոյդը, որը համարվում է կինոարտադրության ամենատարեց ակտիվ ներկայացուցիչը, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ Լլոյդը մահացել է առավոտյան՝ Լոս Անջելեսի իր տանը:
Ըստ պրոդյուսեր Դին Հարգրովի, որը մահացածի ընկերն էր, Լլոյդը մինչ վերջերս մասնակցել է տարբեր մրցույթների, փառատոնների և շոուների՝ որպես ժյուրիի անդամ: Նրա խոսքով՝ Լլոյդի երկար ու հիմնականում հիվանդություններից զերծ կյանքի գաղտնիքը «տհաճ մարդկանցից խուսափելն էր»:
Նորման Լլոյդը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 8-ին: Նա առավելապես հայտնի է 1942 թվականին Ալֆրեդ Հիչքոկի «Դիվերսանտ» ֆիլմում կերտած գլխավոր չարագործի կերպարով: Այնուամենայնիվ, դերասանը մեծ ճանաչում է ձեռք բերել միայն 60 տարի անց՝ ամերիկյան NBC հեռուստաալիքի «Սեինթ Էլսուեր» (St. Elsewhere) բժշկական դրամայում բժշկի դերի շնորհիվ:
Ավելին․․․