Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Հասարակություն

#Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք. Միքայել Մինասյան

#Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք

Ո՞վ կարող է միանալ շարժմանը

  1. 1. Երկիրը սիրող, լուսավոր, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի մասին երազող բոլոր հայերը՝ անկախ տարիքից, սեռից, բնակության վայրից, մասնագիտությունից ու սոցիալական վիճակից, որոնց միավորում է մեկ բան՝ հայենիք ունենալու ու երջանիկ ապրելու նպատակը։
  2. 2. Ովքեր հասկացել են, որ Նիկոլը չարիք է կամ գիտեին ամենասկզբից։ Եվ կապ չունի` հավատացել են Նիկոլին, թե ոչ, նրա համար փողոց դուրս եկել ու ընտրել են, թե ի սկզբանե չեն ընդունել։ Այդ ամենն այլևս կարևորը չէ։
  3. 3. Այն սփյուռքահայերը, ովքեր սատարել են Նիկոլին, դեսպանատաների դիմաց հանրահավաք կազմակերպել ու նրա հիմնադրամին փող նվիրել։
  4. 4. Բոլոր նրանք, ում այսօր մեղադրում են սխալ ընտրությունը ժամանակին չկանխելու կամ մատնացույց են անում նրանց մեղքերը, սխալներն ու գոռոզությունը, որոնց պատճառով ընտրեցին Նիկոլին։

1.5. Ովքեր ասում են, որ հոգնել են քաղաքականությունից և իրենց միևնույն է, թե ով կլինի կամ որոնց թվում է, թե այլևս ոչինչ անել հնարավոր չէ և մտածում են արտագաղթելու մասին, իսկ իրականում հոգու խորքում հույս ունեն, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կանի։

Հետևաբար, #Antinikol շարժումը բաց է բոլորի համար և բոլորինն է՝ բացառությամբ Նիկոլի, նրա դավաճան վիժվածքների և խենթերի։

Ի՞նչ պետք է ասի շարժման մասնակիցը

  1. 1. Նիկոլը 44 օր խաբեց, որ հաղթում ենք և երկու ժամում, ժողովրդից գաղտնի ստորագրեց կապիտուլյացիայի համաձայնագիրը։
  2. 2. Նիկոլը պարտվել է պատերազմում, հետևաբար, ցանկացած պարտված ղեկավար պետք է հեռանա։
  3. 3. Նիկոլը ոչնչացրել է բանակը։ Հայաստանը չունի ռազմական տեխնիկա, չունի կահավորված և խրամատավորված սահման մինչև հիմա՝ պարտությունից 6 ամիս անց։
  4. 4. Զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը մինչև այժմ գաղտնի են պահում։ Հարյուրավոր հերոսների մասունքներ դեռ սառնարաններում են։
  5. 5. Նիկոլի թիմում կան ազդեցության գործակալներ և Թուրքիայի ու Ադրբեջանի փաստացի գործակալներ։
  6. 6. Նիկոլի օրոք ապրանքների գները մի քանի անգամ թանկացել են, Հայաստանում ապրելն անհնար է դարձել։
  7. 7. Երեք տարվա ընթացքում փաստացի չի եղել ոչ մի նշանակալի ներդրում և սպասվում է տնտեսական աղետ։
  8. 8. Նիկոլի օրոք յուրաքանչյուր երկրորդ հայաստանցին պաշտոնապես աղքատ է, յուրաքանչյուր երրորդը՝ գործազուրկ։
  9. 9. Նիկոլն ավելացրել է Հայաստանի պետական արտաքին պարտքն ավելի քան 3 մլրդ դոլարով։ Այդ գումարներն անհայտ ուղղությամբ անհետացել են։

2.10. Նիկոլը ձախողել է պետության կառավարումը բոլոր ոլորտներում՝ սկսած կորոնավիրուսի դեմ պայքարից, երբ մարդիկ մահանում էին իրենց բնակարաններում մինչև պետության անվտանգություն։

2.11. Նիկոլը մսխել է ռազմական բյուջեն՝ գնելով առանց սպառազինության ՍՈւ 30-ներ և չկրակրող ՕՍԱ-ԱԿԱ-ներ։

2.12. Սահմանին կանգնած մեր զինվորները չեն ունեցել տարրական պաշտպանության միջոցներ՝ զրահաբաճկոններից մինչև սաղավարտեր։ Խաթարված է եղել պատերազմող բանակին սնունդ մատակարարելու համակարգը։

2.13. Պատերազմի ընթացքում ուղարկված օգնությունը լափել են կամ վատնել անհայտ նպատակների համար, ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ապօրինաբար կառավարության հաշվին փոխանցված և «անհետացած» 52 միլիարդը։

Ի՞նչ կլինի, եթե չգործենք

  1. 1. Նիկոլը նաև Սյունիքի վերահսկողությունը փաստացի կհանձնի Ադրբեջանին։
  2. 2. Նիկոլը վերջնականապես ծածկադմփոց կանի զոհվածների, վիրավորների և անհետ կորածների թիվը։ Այլևս ոչ ոք չի իմանա՝ քանի հերոս ընկավ մարտում, ում սխալ հաշվարկի կամ անտրամաբանական հրահանգի պատճառով սպանվեցին լուսավոր տղերքը։
  3. 3. Բանակը կդառնա խորհրդանշական և անվտանգության համակարգը կախված կլինի հարևանների որոշումներից։
  4. 4. Աղքատությունը կխորանա, գները կաճեն, դոլարը կթանկանա։
  5. 5. Կսկսվի արտագաղթի նոր մեծ փուլ. երկիրը կլքի ևս 1 միլիոն մարդ։

Ավելին․․․