Սա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր սերունդ, արժանապատիվ սերունդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Պիտի խոստովանեմ՝ երբ ասում էի, թե մեր պետությունը կազմաքանդված է, իրականում չէի պատկերացնում, թե որքան վատ է ամեն ինչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Որքան ես եմ հասկանում, մեր բարձրաստիճան սպաներից հատուկենտ մարդիկ են մնացել, որ շարունակում են պաշտպանել Բանակի պատիվը։ Որ կապիտուլյանտ դավաճանի դիմաց զգաստ չեն կանգնում։ Որ Արցախում նրա դրածոյի հետ ծաղիկ չեն խոնարհում։ Հետը չեն կանգնում ու նկարվում…
Հերոսի որդին գնում և Շուշիի ազատագրման օրը Շուշին հանձնած դավաճանից Շուշի ազատագրող իր հոր պարգևն է վերցնում։ Պատկերացնու՞մ եք՝ որտեղ ենք հասել։ Որդիները ոտնակոխ արեցին հայրերի վաստակը։