Գիտե՞ք ամենից շատ ինչից է վախենում Ալիևը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին
Գիտե՞ք ամենից շատ ինչից է վախենում Ալիևը: Այո, Արցախի հնարավոր ճանաչումից: Քանի որ իր սանձազերծած պատերազմն իր իսկ ժողովուրդը կհամարի ավելի մեծ պարտություն, քան Արցախի առաջին պատերազմում կրածը:
1.Արցախի ճանաչումը՝ որպես միջազգային ճնշման գործիք Ալիևին շատ բան կարող է պարտադրել: Գերիների վերադարձից, մինչև բանակցությունների սեղանի շուրջ նստել և գնալ լուրջ զիջումների՝ ասենք Հադրութի հարցում:
2.Առաջին քայլը պետք է անի Հայաստանը: Մեր, հետո նաև միջազգային ճանաչումը պետք է Դամոկլյան թրի (Damoclis gladius) պես կախված լինի Ալիևի գլխին:
3.Գնալով պատերզմի, Ալիևը երեք զկբունքներից երկուսը «բավարարեց»: Նախ իր կարծիքով վերականգնեց տարածքային ամբողջականությունը, ուժ կիրառեց, հետո նաև ուժի կիրառման սպառնալիքով ստացավ ավելին, քան իրեն հասանելի էր ըստ նախնական բանակցությունների:
4.30 տարի շարունակ ՄԽ համանախագահները պնդել են, որ երեք սկզբունքները (վերոշարադրյալները գումարած ինքնորոշումը) հավասար արժեքներ են: Այսինքն, այս իրավիճակում մնացել է չիրացված միայն ազգերի ինքնորոշման իրավունքը: