Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան
Քաղաքականություն

Մաեստրո Գրիգորիչը մինորային տրամադրություն ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետական կուսակցության, այսպես կոչված, բարեփոխումների գործընթացը առաջ է բերել հայկական «էլիտայի» որոշ հնաբնակների դժգոհությունը: Եվ դա բնական է, եթե հաշվի առնենք, որ այդ գործընթացների զոհ են գնում երբեմն անխորտակելի թվացող ընտանեկան և կլանային կոնգլոմերատներ: Այս առումով հասկանալի է, որ ՀՀԿ–ում և իշխանական վերնախավում տեղի ունեցող վերադասավորումներից պետք է որ հիացած չլինի Գալուստ Սահակյանն իր ընտանիքով:

Բավական չէ, որ Գալուստ Սահակյանը շուտով զրկվելու է իր բարձր ու հանգիստ պաշտոնից, հիմա էլ խոսակցություններ են գնում, որ նրան ընդհանրապես չեն ուզում տանել խորհրդարան, անգամ որպես շարքային պատգամավոր` առաջարկելով նրան գլխավորել ՀՀԿ–ի թոշակառուների ակումբը: Մյուս կողմից գործող վարչապետն էլ կարծես հատուկ թիրախավորել է նրա որդուն՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Վերջերս համարյա կառավարության նիստ չի լինում առանց վարչապետի «հատուկ» վերաբերմունքի առ կրտսեր Սահակյանը: Ասում են նրա օրերն էլ հաշված են իր պաշտոնում, և նա, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կշարունակի վարչապետի աչքից հեռու՝ Ազգային ժողովում: Ի դեպ հենց այն նույն վարչապետի, որի մասին Արման Սահակյանի հարազատ քեռին՝ ՀՀԿ–ում արդեն վաղուց «իզգոյ» դարձած Աշոտ Աղաբաբյանը, վերջերս տրված հարցազրույցներից մեկում խոսում էր ընդգծված հիացմունքով: Երևի դա էլ իր հաշվարկված դրդապատճառներն ունի, եթե հաշվի առնենք այն, որ ժամանակին օլիգարխիկ արտոնություններից զրկված «Հրազդան» տոնավաճառի սեփականատերը, այժմ փորձում է հայաստանյան գերարդար դատական ատյանների միջոցով հետ բերել շուրջ 60 մլն դրամ վճարած հարկերը: Խոսքն այն գումարի մասին է, որը գոյացել էր ՊԵԿ–ի ստուգումների արդյունքում: Տոնավաճառի 250 աշխատակիցների հարցաքննության արդյունքում բացահայտվել էր, որ տոնավաճառում այնքան չհայտարարագրված կամ թերհայտարարագրված «քյաշ» գումար է պտտվել, որ բացահայտման արդյունքում արձանագրվել է շուրջ 60 մլն դրամի հարկային պարտավորություններ և տուգանքներ: Ի դեպ, պարոն Աղաբաբյանը այդ գումարը ժամանակին խելոք վճարել է: Գուցե «էլ բեթարից» խուսափելու համար: Ինչևէ, եթե սրան գումարենք նաև Գալուստ Սահակյանի մյուս որդու՝ առողջապահության նախկին փոխնախարար Տիգրան Սահակյանի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած պաշտոնանկությունը, ապա հստակ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ–ի բարեփոխումները Մաեստրոյի վրա չեն եկել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում