2076 հա տարածք․ականազերծման աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 2 կմ ճանապարհ և 11 շինություն: