Զոհված 20–ամյա զինվորը ընտանիքի միակ որդին էր, երկու ամսից պետք է զորացրվեր
Ապրիլի 24-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից զոհված 20–ամյա Նարեկ Հարությունյանը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից էր։ NEWS.am-ի հետ զրույցում Լեռնուտ գյուղի բնակիչները մանրամասներ են պատմել Նարեկ Հարությունյանի ու իր ընտանիքի մասին։ Պարզվում է՝ Նարեկն ընտանիքի միակ որդին էր, ուներ մեկ քույր։ Հայրը երրորդ կարգի հաշմանդամ է։ Ծնողները չեն աշխատում։ Զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով։ Նարեկը դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ եւ զորացրվելուց հետո պետք է կրթություն ստանար, աշխատեր։ Ընտանիքը անհամբերությամբ սպասում էր Նարեկի զորացրվելուն, որը պետք է լիներ երկու ամիս անց։
Շարունակությունը՝ այստեղ: