Այս վարչախումբը խափանել է Հայաստանի պետականության ծրագիրը՝ այն ծրագիրը, որն իր ժառանգական արմատներով հասնում է մինչև Արտաշես Ա-ի ժամանակներ և անդին. Իրանագետ
Հայաստանի թիվ մեկ օդանավը խափանվեց․․․ Թվում է, թե անհաջող փոքր այս դրվագը ոչինչ է, սակայն այն ցավալիորեն շատ ցայտուն կերպով խորհրդանշում է այն, որ Հայաստանում իրեն դեռևս իշխանություն համարող ապաշնորհ վարչախումբը շարքից դուրս է բերել մեր պետության գրեթե բոլոր կառուցակարգերը, ըստ էության, խափանել Հայաստանի պետականության ծրագիրը՝ այն ծրագիրը, որն իր ժառանգական արմատներով հասնում է մինչև Արտաշես Ա-ի ժամանակներ և անդին, այն ծրագիրը, որի վերակենդանացման համար Մադրասից մինչև Թիֆլիս, Սուրբ Ղազարի կղզուց մինչև Երևան և այլուր պայքարել է մեր ազգի ծաղիկը։
Ավելին․․․