Ղազախստանում կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Realtribune.ru-ն գրում է, որ ղազախ քաղաքական գործիչ Բախիտժան Կոպբաևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության հաղթանակ է: «Երևանում տոն է, Անկարան հայտարարել է, որ այդ որոշումը խարխլում է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բարեկամությունն ու վստահությունը, բայց հիմա Էրդողանը փոխել է կոշիկները և ասել, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ: Դե էլ ուրիշ ի՞նչ անի: Ի վերջո, Անկարան ինքն է ընդունում 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը: Նրանք պարզապես հայտարարում են, որ այս բոլոր 1.5 միլիոն քաղաքացիական հայերը օսմանյան իշխանությունները սպանել են հենց այդպես, բայց ոչ այն պատճառով, որ նրանք հայ են: Ինչպիսի խղճուկ անհեթեթություն», - ասել է նա:
Քաղաքական գործիչը կարծում է, որ այժմ Ղազախստանը պետք է ճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Ավելին․․․