Մայրը «տապակել» է երեխային վառարանի մեջ. ահա թե ինչ է տեղի ունեցել 15 տարի առաջ
2002թ.-ին ամերիկյան մի ընտանիքում արտակարգ դեպք էր գրանցվել: Մելիսսա Ռեյն իր 13 ամսական երեխային դնում է վառարանն ու միացնում ամենաբարձր ջերմաստիճանը:
Ընտանիքի հայրը՝ Ռոբերտ Սմիթը կարողանում է փրկել երեխայի կյանքը, միայն այն ժամանակ, երբ փոքրիկ Էշլին արդեն 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացած լինում: Հայտնում է marketium.ru կայքը:
Փոքրիկի մայրն իր արարքն արդարացնելու համար ասել էր, թե երեխան պատահական է ընկել այդտեղ, այնուհետև պատմել էր, թե ինչ-որ ձայներ իր ականջին շշնջացել են, որպեսզի երեխայի հետ այդպես վարվի:
Փոքրիկ Էշլին 18 վիրահատական միջամտության է ենթարկվել: Նա արդեն պատրաստվում է դպրոց գնալ, ասում է. «Ես ներել եմ Մելլիսային, սակայն տանել չեմ կարողանում նրան և չեմ սիրում»:
Մելլիսայի մեծ աղջիկը՝ Քորթը, ով դեպքի ժամանակ եղել է 8 տարեկան, հիմա ասում է, որ իրենց մայրը հոգեկան շեղումներ ունի և նա այլևս առաջվա պես չէ: