Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչի համար է դահիճը մտրակահարում մուսուլման այս աղջկան (ֆոտո)
Աշխարհում կա մի քանի երկիր, որտեղի օրենքները ի վիճակի են շոկի մատնել մարդկանց:
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում պետականորեն գործում են շարիաթի օրենքները: Ողջ աշխարհում դա համարվում է մարդու իրավունքների ոտնահարում: Հատկապես ծանր է կանանց վիճակը, որոնց խստորեն պատժում են յուրաքանչյուր հանցանքի համար:
Անցած ամիս մի աղջիկ 23 անգամ մտրակահարվել էր միայն այն բանի համար, որ չափից շատ էր մոտեցել իր ընկերոջը: Այստեղ բարոյականության բարձր չափանիշներ են գործում, մինչ ամուսնությունը արգելվում է աղջկան ոչ միայն համբուրվել իր ընտրյալի հետ, այլև գրկախառնվել ու բռնել նրա ձեռքը:
Նա այս օրը մտրակի հարվածների արժանացած 13 կանանցից մեկն էր: Հանուն արդարության նշենք, որ նման կերպ են պատժվում նաև տղամարդիկ:
Նրանց պատժում են ալկոհոլ խմելու, ազարտային խաղերի ու միասեռական հարաբերությունների համար: