Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Թե ինչպես կասկածի տակ դրվեց մեր ապագան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հարյուրամյակներ շարունակ հայ հանրույթի ամենաառանցքային մտահոգության առարկան ընդամենը գոյությունը պահպանելն էր, այսինքն` գոյատեւելը, ողջ մնալը։ Պետականազուրկ ազգի համար սա ավելի քան օրինաչափ վարքագիծ է։
Բայց 1991-ին մենք հնարավորություն ստացանք լինել ու անել ավելին, քան պարզունակ գոյությունն է։ Անկախության հռչակումով եւ պատերազմում հաղթելով` մենք փակեցինք ապագա ունենալ-չունենալու պարզունակ ու կենցաղային էջը։ Հիմա արդեն մեր խնդիրը շատ ավելի բարդ էր ու բազմաշերտ` ստեղծել արդյունավետ եւ արդար պետություն, զարգացած տնտեսություն, մարտունակ բանակ եւ այսպես շարունակ։
Իսկապես, 30 տարվա ճանապարհ անցած պետությունում քաղաքական դիսկուրսը պետք է լիներ տնտեսության, ազատ շուկայական հարաբերությունների, ռեֆորմների, առողջապահական ու կրթական համակարգերի, սոցիալական արդարության եւ տարատեսակ այլ հիմնախնդիրների մասին։
Բայց ի՞նչ եղավ. Հայաստանում իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որը հայ ժողովրդին նորից վերադարձրեց գոյությունը պահպանելու, ապագա ունենալ-չունենալու պարզունակ եւ կենցաղային խնդրին։ Նրանք կոտրեցին պետության ողնաշարը, կործանեցին եւ ապականեցին բոլոր պետական ավանդույթները եւ այդքանից հետո լուրջ դեմքի արտահայտությամբ, հոխորտանքով եւ ցինիզմով գոռում են, թե Հայաստանը ապագա ունի։ Այն դեպքում, երբ այդ հարցը վաղուց արդեն փակ էր եւ ոչ ակտուալ։
Մեծ հաշվով այս պնդումն էլ է անհեթեթ, քանի որ ապագան ժամանակի անխուսափելի ընթացքն է, միեւնույն է` այն գալիս է ու գալու է, բայց այս պարագայում խնդիրը ոչ թե ապագան է, այլ դրա բովանդակությունը։
Ինչպիսի՞ ապագա ենք մենք ակնկալում ու կանխատեսում։ Եթե մեր ընթացքը դեպի ապագա անցնելու է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի առաջնորդությամբ, ապա, վստահաբար, դա աղետի եւ կործանման ապագա է։
Ընդհանրապես ապագայի վերաբերյալ գործող իշխանության պատկերացումները ձեւախեղված են, քանի որ նրանք ներկայից դեպի ապագա ընթացքը պատկերացնում են անցյալի միջով։ Այսինքն, նրանք անպայման պետք է ներկայից հասնեն անցյալ, որ այդտեղից էլ ձգվեն դեպի ապագա։ Բայց դա անհնար արկածախնդրություն է, քանի որ մարդու ուժերից վեր է փոխել ժամանակի եւ տարածության օրենքները։
Այսինքն, այս իշխանությանը վիճակված է հավերժ խցանված մնալ անցյալում։ Այս իմաստով` նրանք տեղ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայում, նրանք հեռացող անցյալականություն են եւ ոչինչ ավելին։
Մեր ժողովուրդն արժանի է առաջ նայող եւ իր ուղին իր ձեռքով գծող իշխանության։