Տեսանյութ․ Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 10
Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածություն։
Հայաստանի Վարչապետն, իր ընտրվելուց անմիջապես հետո՝ նույն օրն իր աշխատասենյակում, հրապարակավ, պաշտոնապես պետք է հայտարարի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կողմնորոշվածության մասին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականության մեջ ինչպիսի ուղղվածություն է որդեգրում. դեպի արևմո՞ւտք, դեպի Եվրամիությո՞ւն, դեպի ՆԱՏՕ՞, թե՞ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպություն և Եվրասիական Տնտեսական Միություն, և, կամ թե՛ մեկը, և թե՛ մյուսը, որից էլ կախված է լինելու Հայոց պետության ու Հայ ժողովրդի արտաքին անվտանգության բարձր մակարդակը:
Ձեզ եմ ներկայացնում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող կողմնորոշվածությունը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, դաշնակից-բարեկամ պետությունների:
Հայերիս ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից:
Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ:
Շարունակելի …
(Նախորդ հոդվածը՝ https://www.facebook.com/.../a.78306177.../1413100135690256/):
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան