Ով է Զարուհի Փոստանջյանին «հովանավորող» ռուսահայ միլիարդատերը․ (տեսանյութ)
Շրջանարվող լուրերի համաձայն, Զարուհի Փոստանջյանի եւ նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է:
Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ եւ այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի–16»–ը եւ այլ առեւտրային օբյեկտներ: