Մինսկը ընդունել է Ադրբեջանի իրավունքը՝ գրոհել Հայաստանի վրա
Topdaynews.ru-ն գրել է, որ չնայած Բելառուսը ՀԱՊԿ անդամ է, ինչպես Հայաստանը, այնուամենայնիվ, Մինսկը չի դատապարտել Բաքվի գործողությունները Ղարաբաղում, և նույնիսկ, ըստ էության, ճանաչել է պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի օրինական իրավունքը։ Այդ մասին հաղորդել է Avia.pro-ն: Նման եզրակացության են եկել փորձագետները նշելով, որ Մինսկը հայտարարել է Բաքվի հետ համագործակցություն սկսելու պատրաստակամության մասին կապված Ղարաբաղի այն հատվածի ենթակառուցվածքների վերականգնման հետ, որի վերահսկողությունը վերականգնել է Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել էր Բաքու: Այդ այցի ընթացքում նա հայտարարել է, որ Բելառուսը մասնակցելու է տարածաշրջանի վերականգնմանը, մասնավորապես ենթակառուցվածքների և սոցիալական օբյեկտների վերականգնման նախագծերին: Հայաստանը չի կարող անտեսել Բելառուսի նման որոշումները հաշվի առնելով այն, որ, ինչպես հայտնի է դարձել, Ադրբեջանը Բելառուսից զենք է ձեռք բերել, որը օգտագործվել է Ղարաբաղում զինված հակամարտությունում: Փորձագետները նշում են նաև, որ Մինսկը չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին և շարունակում է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները համարել Ուկրաինայի մաս:
Անի Սարգսյան
Ավելին․․․