Ապրիլի 24-ին Beeline գրասենյակներից աշխատելու են միայն Հյուսիսային պողոտայի և օդանավակայանի մասնաճյուղերը
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին բնականոն գրաֆիկով աշխատելու են Հյուսիսային պողոտայի վաճառքի և սպասարկման գրասենյակը՝ աշխատանքային ժամերը՝ 10:00-22:00, և օդանավակայանի մասնաճյուղը, որը աշխատում է շուրջօրյա։
Ընկերության այլ վաճառքի և սպասարկման գրասենյակները ապրիլի 24-ին փակ են լինելու։