Տարոն Մարգարյան՝ 61,2%, Նիկոլ Փաշինյան՝ 11,5%, Զարուհի Փոստանջյան՝ 3,9%. «Գելափ ինթերնեյշնլ»-ը հրապարակեց հարցման տվյալները (տեսանյութ)
Shabat.am-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 22-ին, «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպությունը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ անցկացված հարցումների արդյունքները: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ, ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումների քանակը 1044 է: Հարցին, թե ում են պատրաստվում ձայն տալ, հարցվողների 61,2% նշել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի, 11,5%-ը՝ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և 3,9%-ը «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյան անունները: