Գիշերը գնում ես էտ մարդկանց տուն ու ի՞նչ ես մտածում, որ պետք է մի հատ էլ ոտքերդ տաք ջուր դնեի՞ն. Աշոտյան
Ի՞նչ է նշանակում սադրանք: Մարդկանց հողերը տվել ես խալխին, մարդկանց երեխեքին սպանել ես խալխի միջոցով: Էտ երեխեքի մի մասին չես գտել, չես վերադարձրել: Գիշերը գնում ես էտ մարդկանց տուն ու ի՞նչ ես մտածում, որ պետք է մի հատ էլ ոտքերդ տաք ջուր դնեի՞ն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե Սյունիքում սադրանք է տեղի ունեցել:
«Ես այլևս որևէ բանի վրա չեմ զարմանում: Այս իշխանությունը չունի թասիբ, արժանապատվություն, խելք: Այս իշխանության միակ գերակա նպատակը վերարտադրվելն է, որպեսզի կարողանա շարունակել Հայաստանը մատաղ անել քարտեզի վրա համաշխարհային գերուժերին»,-ասաց նա:
Ավելին․․․