«Մհեր Մկրտչյանի մոտ մի քանի քասթինգի մասնակցել էի, բայց առաջին անգամ ինձ ընտրեց». Ռոզի Ավետիսովան՝ «Իշխանություն» ֆիլմում իր դերի և դադարներ չսիրելու մասին
Դերասանուհի Ռոզի Ավետիսովայի մասնակցությամբ «Իշխանություն» ֆիլմն օրերս մեծ էկրաններ բարձրացավ: Tert.am Life-ի հետ զրույցում Ռոզին պատմել է մի քանի քասթինգից հետո ընտրվելու, նկարահանումներին նախապատրաստվելու, երկար դադարներ չսիրելու և կերպարներին չկապվելու մասին:
Ռոզիի խոսքով՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի մոտ մի քանի անգամ քասթինգի մասնակցել է, բայց երբեք իր դերը չի հաստատվել: «Այս անգամ մասնակցեցի և դերս հաստատվեց։ Համագործակցությունը սպասված էր և ցանկալի, այդ ցանկությունը երկկողմանի էր: Քասթինգին մասնակցող մյուս դերասանուհիներն ավելի երիտասարդ էին, զարմացա, որ ինձ հաստատեցին, բայց և ուրախացա: Ինձ ընտրելով՝ կերպարն ինչ-ինչ առումներով փոփոխությունների ենթարկվեց, արդյունքը կտեսնեք էկրաններին: Այս համագործակցությունը հիմնված էր առողջ փոխհարաբերությունների վրա»,- պատմեց նա: